23 08 2022

Մենք հայրենիքի փրկության և Դիմադրության շարժմանը նոր բովանդակային ազդակ հաղորդող նախաձեռնություն ենք սկսում․ Հարությունյան



«Մենք հայրենիքի փրկության և Դիմադրության շարժմանը նոր բովանդակային ազդակ հաղորդող նախաձեռնություն ենք սկսում, մենք բոլորս պետք է լծվենք այդ աշխատանքին»,-այս մասին  Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձին նվիրված Հայաստանի Գերագույն խորհրդի խորհրդանշական «նիստում» ասաց նախկին վարչապետ, խորհրդարանի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը։

Ըստ Խոսրով Հարությունյանի  այսօր կանգնած է՝  Հայաստանի անկախությունը երկրորդ անգամ նվաճելու խնդիրը։ Նրա խոսքով՝ բոլորի գործողությունները պետք է ուղղված լինեն դրան, ներկա իշխանությունների գործողությունների և  անգործության հետևանքների չեզոքացմանը։

« Յուրաքանչյուրն անձամբ պետք է զգա իր պատասխանատավությունը։ Գլխավոր ուղերձն այն է, որ պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, մեր սահմանների անձեռնմխելիությունը և ինքնիշխանությունը սպառնալիքի տակ են։ Սպառնալիքի տակ է Անկախության հռչակագրի բազան»,- ասաց նախկին վարչապետը։

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ