04 05 2022

Անհեթեթություն է, ես թիկնապահ չունեմ, իմ ընկերներն են ուղղակի. Լևոն Քոչարյան

Անհեթեթություն է, ես թիկնապահ չունեմ, իմ ընկերներն են ուղղակի. Լևոն Քոչարյան

Իմ շատ ընկերներ, համախոհներ, նույնիկս մարդիկ, որոնց ես չեմ ճանաչում,  աջակցության նամակներ են գրել, զանգեր արել՝  իրենց պատրաստակամությունը հայտնելով միանալ  մեր պայքարին: Երթի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Ինչ վերաբերում է, որ ոստիկանական գործողություններն ավելի են մեծացնում պայաքրողների թիվը, Լևոն Քոչարյանը դրական պատասխան տվեց և նշեց. «Ոստիկանները փորձում են վախի մթնոլորտ սերմանել՝ բիրտ ուժ կիրառելով, բերման ենթարկելով ճնշել համաժողովրդական շարժումը։ Սակայն տեսնում ենք, որ դա հակառակ էֆեկտն է ունենում։ Տեսնում եք քաղաքացիները ինչպես են ողջունում բոլորիս, սա հնարավոր չէ կանգնեցնել, հակառակը՝ իրենց այդ բոլոր ապօրինի գործողությունները միայն ավելացնելու են պայքարողների թիվը»:

Նա նաև հերքեց լուրերը, թե թիկնապահների հետ է երեկ մասնակցել ակցիայի. «Դա անհեթեթություն է, ինձ քիչ, թե շատ ճանաչող մարդիկ գիտեն, որ ես թիկնապահ չունեմ: Իմ ընկերներն են ուղղակի: Եթե ինչ-որ մեկը սպորտային կազմվածք ունի, ուզում են դա մտցնել մարդկանց մեջ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ