03 05 2022

Գյումրի-Երևան մայրուղին փակ է, Շիրակը «Դիմադրություն» շարժման հետ է․ Մհեր Մելքոնյան



Անհանզանդության ակցիա ենք իրականացնում Շիրակի մարզում․ փակել ենք Գյումրի-Երևան մայրուղին և միացել ենք «Դիմադրություն» շարժման շրջանակում մյուս մարզերում և Երևան քաղաքում պայքարող մեր ընկերներին հայտարարեց ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը ակցիայի վայրից։

«Մենք իրենց հետ ենք՝ Շիրակ աշխարհը իրենց հետ է։ Շարունակելու ենք մեր անհանզանդության ակցիաները մինչև հասնենք մեր նպատակին և հեռացնենք այս դավաճանական իշխանությանը։ Հայաստանում չի լինելու թուրքական իշխանություն։ Հայաստանում լինելու է ազգային շահերը սպասարկող իշխանություն»,-ասաց Մհեր Մելքոնյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ