«Արտաքին ազդակները նշանակություն ունենում են, բայց ամեն ինչ ժողովրդի ձեռքում է»,-այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ , «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իր կարծիքով Փաշինյանը միայնակ իրականցրեց 2018 թվականի հեղափոխությունը՝ միաժամանակ նշելով, որ այն ինչ կատարվում է հիմա, 2018 թվականի սցենարի կրկնությունն է։
«Ժողովուրդն այսօր փաստել է, որ դուրս է գալիս պայքարի, այս հրապարկը պետք է որոշի ով պետք է լինի ՀՀ հաջորդ իշխանությունը։ Այս հրապարակը պետք է որոշի, որ Նիկոլը պետք է հեռանա , մեր ժողովուրդը պետք է որոշի ու մենք գնում ենք այդ ճանապարհով»,-ասաց Իշխան սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը