Ոստիկանները Խաչմերուկները փակելու գործողությունների ժամանակ բերման են ենթարկել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին։ Այս փաստը չափազանց ոգևորել է Դանիել Իոաննիսյան անունով ֆեյսբուքյան օգտատիրոջը։
«Պետք է ասեմ, որ «Ռիո Մոլից» Բաղրամյան հասած այդ խումբը (Լևոն Քոչարյանի խումբը) ամենաագրեսիվն էր. հայհոյում էին ոստիկաններին, ագրեսիվ կերպով կոնֆլիկտի էին բռնվում վարորդների հետ։ Մի քանի տեղ միայն ոստիկանների միջամտությամբ հնարավոր եղավ կասեցնել խմբի ագրեսիվ անդամների կողմից վարորդների վրա ֆիզիկապես հարձակվելը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը