Վերջին օրերին բազմաթիվ ոստիկանների հետ ունեցել ենք առնչություն, որովհետև մեր երթերի հավաքների ընթացքում հենց ոստիկաններն են մեզ ուղեկցել և իսկապես բազմաթիվ հայրենասեր մարդկանց բացահայտել ենք այդ համակարգում, կան իրական ոստիկանության սպայի պատվին հավատարիմ ոստիկաններ։ Եթե ընդհանուր գնահատական տանք համակարգին՝ կարող ենք ասել, որ իրենց մեջ մեծամասնությունը մեր կարծիքը, գաղափարները կիսողներ են, բայց ցավոք սրտի ինչպես ցանկացած ոլորոտում կան նաև այնպիսի ոստիկաններ, որոնք ոստիկան չպետք է կոչվեն, մենք այսօր տեսանք առանձին ոստիկանների, որոնք օրինականության և իրավունքի հետ որևէ առնչություն չունեն։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Պատգամավորը պատմեց առավոտյան Կրկեսի մոտ տեղի ունեցած ակցիայից և իրեն բերման ենթարկվելուց․
«Ոստիկաններին ասացի, որ իրավունք չունեն բերման ենթարկելու պատգամավորին, ոստիկանն ասաց՝ գիտենք, որ Դուք պատգամավոր եք, բայց հրաման են տվել»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը