Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ ցուցարարները փողոց էին փակում, ոստիկանները գազելներով մոտեցան ու փորձեցին բռնի ուժով ցուցարարներին բերման ենթարկել, բայց քաշքշելով պոկեցին գազելի դուռը: «Երկիր ենք կորցրել, դու ասում ես ավտոյիս դուռը»,- Իշխան Սաղաթելյանը դռան համար անհանգստացող ոստիկաններին հանդիմանեց:
Ցուցարարները թույլ չտվեցին 60 –ից ավելի ոստիկաններով իրենց շարքից մեկին բերման ենթարկեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը