30 04 2022

Գյուղացու՝ մեկ օր փողոց դուրս գալն ապագայում որոշելու է ինքն իր դաշտի տերն է լինելո՞ւ, թե՝ ոչ ․ Գեղամ Մանուկյան



« Այս երեք օրերի ամբողջ ճանապարհի ընթացքում այն արձագանքը, այն սրտացավությունը որ հանդիպում էինք,  որ մեր հայրենակիցներն  արտահայտում են այն ամենի մասին,  որ մենք բարձրաձայնում էինք խորհրդարանում, կամ տարբեր առիթներով ,  իրականում մեր հայրենակիցների մտածումն էինք փոխանցում։  Այս օրերին պետք է ճռականություն  ցուցաբերել։  Մայիսի 1-ի հանրահավաքի հետ կապված մեր հայրենակիցների ակնկալիքները պարտավորեցնող են ։ Մենք իրավունք չունենք դավաճանվողի, պարտվողի  սերունդի պիտակ մեր վրա վերցնել  և, օր առաջ, այս իշխանությանը հեռացնելու հրամայականն է, որ կա»,-այս մասին ասաց Գեղամ Մանուկյանը, ով այս պահին Էջմիածնից երթով շարժվում է Երևան։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ