30 04 2022

«Միացում, պայքար, հաղթանակ»․ Արևաբույր համայնքը ծափերով և դրոշներով դիմավորեց երթի մասնակիցներին



Տիգրանաշենից մեկնարկած երթը դեպի երևան հասել է Արևաբույր համայնք։

Համայնքի բնակիչները դուրս են եկել ճամփեզր դիմավորելու «Դիմադրության» երթի մասնակցիներին՝ ծափերով, դրոշներով «միացում, պայքար, հաղթանակ» վանկարկելով։

«Ասել էինք ՝ այս պայքարը համազգային է դառնալու, ու կտեսնեք թե ազգը ոնց է միանում»,- ասաց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։

Դիմավորելու եկած քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ երթի մասնակցիների հետ միասին պայքարում են «խաբեբա, մարդասպան իշխանության դեմ»։

«Սա վերջանական պայքարն է, որպեսզի մենք հասնենք այս ապիկար իշխանությունների հեռացմանը, ձեզ տեսնելով համոզվում եմ, որ այս պայքարը հաղթանակով է ավարտվելու»։

Հիշեցնենք, որ Դիմադրության շարժման 4 խումբ քայլերթով Երևան է գալիս է Իջևանից, Տիգրանաշենից, Ապարանից և Սարդարապատից, որտեղ Մայիսիս 1-ին սպասվում է համազգային հանրահավաք։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ