29 04 2022

Հեռացնենք այս ապազգային իշխանությունը, որպեսզի կարողանանք ունենալ հզոր, խաղաղ և միացյալ Հայաստան․ Արթուր Խաչատրյան



«Ապարանի բարձունքներից շարժվում ենք դեպի  Երևան՝ գիտակցելով, որ Հայաստանը կանգնած է  ճակատագրական ճամփաբաժանի առաջ։  Եթե գնանք սխալ ճանապարհով կկորցնենք հայրենիքը, որը կերտվել է մեր հերոսների արյունով․ կկորցնենք այն հայրենիքը, որը ցանկանում ենք կառուցել մեր զավակների համար։ Որպեսզի  գնանք առաջ, գնանք ճիշտ ճանապարհով  նախևառաջ պետք է վերացնել  այն խոչընդոտը,  որն արգելակում է մեր ընթացքը,  վերացնենք, հեռացնենք այս ապազգային իշխանությունը, որպեսզի կարողանանք ունենալ  հզոր, խաղաղ, ազատ, անկախ և միացյալ Հայաստան»,-այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ անդամ  Արթուր Խաչատրյանը, ով այս պահին քայլերթով, մի խումբ հայրենակիցների հետ, Ապարանից շարժվում է Երևան։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 18։30-ին նախատեսվում է նաև «Դիմադրության» շարժման իրազեկման երթ Երևանում: Մեկնարկը Արամ Մանուկյանի արձանի մոտից:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ