«Ապարանի բարձունքներից շարժվում ենք դեպի Երևան՝ գիտակցելով, որ Հայաստանը կանգնած է ճակատագրական ճամփաբաժանի առաջ։ Եթե գնանք սխալ ճանապարհով կկորցնենք հայրենիքը, որը կերտվել է մեր հերոսների արյունով․ կկորցնենք այն հայրենիքը, որը ցանկանում ենք կառուցել մեր զավակների համար։ Որպեսզի գնանք առաջ, գնանք ճիշտ ճանապարհով նախևառաջ պետք է վերացնել այն խոչընդոտը, որն արգելակում է մեր ընթացքը, վերացնենք, հեռացնենք այս ապազգային իշխանությունը, որպեսզի կարողանանք ունենալ հզոր, խաղաղ, ազատ, անկախ և միացյալ Հայաստան»,-այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը, ով այս պահին քայլերթով, մի խումբ հայրենակիցների հետ, Ապարանից շարժվում է Երևան։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 18։30-ին նախատեսվում է նաև «Դիմադրության» շարժման իրազեկման երթ Երևանում: Մեկնարկը Արամ Մանուկյանի արձանի մոտից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը