29 04 2022

Ուզում եմ լսել թասիբով ուսուցչների, դասախոսների մասին, ովքեր երեխաներին կհորդորի միանալ շարժմանը. Սայաթ Շիրինյան

Ուզում եմ լսել թասիբով ուսուցչների, դասախոսների մասին, ովքեր երեխաներին կհորդորի միանալ շարժմանը. Սայաթ Շիրինյան

«Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ուզում եմ, լսել՝ թասիբ, նամուսով ուսուցչների, դասախոսների մասին, ովքեր կընդհատեն իրենց դասաժամը և երեխաներին կհորդորի միանալ դիմադրության շարժմանը։

Վստահեցնում եմ, որ այդ արարքով, դուք ընդմիշտ կմնաք երեխաների հիշողության մեջ, որպես՝ առաքինի, մարդասիրական, հայրենասիրական բարձր արժեքներով օժտված մանկավարժ։

Հակառակ պարագայում, դուք լռելայն համաձայնվում եք իշխանությունների թրքահպատակ քաղաքականության հետ և կիսում՝ ողջ պատասխանատվությունը։

Հ.Գ. Ինչ գրված է գրքում, առանց ձեզ էլ կարելի է սովորել։

Արժանի եղեք մանկավարժի բարձր կոչմանը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ