29 04 2022

Լեո-Պարոնյան խաչմերուկից հեռանալիս Մարտիրոսյանը ոտքով հրել է քաղաքացիների բերած խաղալիքները․ նոր մանրամասներ

Լեո-Պարոնյան խաչմերուկից հեռանալիս Մարտիրոսյանը ոտքով հրել է քաղաքացիների բերած խաղալիքները․ նոր մանրամասներ

NEWS.am-ը գրում է․ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի և ընդդիմադիր ցուցարարների միջև ապրիլի 28-ին, տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում:

Միջադեպի ականատեսները NEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ են պատմել: Մասնավորապես, երբ ցուցարարները Լեո-Պարոնյան խաչմերուկին՝ հարգանքի տուրք մատուցելու վրաերթի ենթարկված կնոջ և իր չծնված երեխայի հիշատակին, տեղում է հայտնվել Արմեն Մարտիրոսյանը, ով ոչ թե պարզապես անցելիս է եղել այդ տարածքով, այլ եկել, կանգնել է հարակից մայթում:

Նա վիրավորական արտահայտություններ է թույլ տվել ցուցարարների հասցեին: Երբ ոստիկանները նկատել են, որ Մարտիրոսյանը սադրիչ վարքագիծ է ցուցաբերում, նրան խնդրել են հեռանալ: Մարտիրոսյանը չի ենթարկվել ոստիկաններին և շարունակել է վիրավորել ցուցարարներին:

Դրանից հետո ցուցարարները երկու դատարկ ջրի շիշ են շպրտել նրա ուղղությամբ, ինչին հաջորդել է ոստիկանների կողմից նրան տարածքից հեռացնելը: Ուշագրավ է, որ ականատեսների պնդմամբ՝ տարածքից հեռանալիս Մարտիրոսյանը ոտքով հրել է քաղաքացիների բերած խաղալիքները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ