21 12 2020

«Կարճ ասած»․ Ժողովրդի՝ իշխանություն չունենալը հենց սա՛ է, ատելության չափանիշը սա՛ է



 

Հայաստանի նոր վարչապետը շատ կարևոր բան ունի անելու՝ նա պետք է որոշում կայացնի ու ԴՆԹ անալիզներ հանձնելու միջոցով փորձի պարզել մեր երկրում, մեր կողքին ապրող, մեր բյուջեից սնվող թրքասերների արմատները։ Մի քանիսը երեկ բացահայտվեցին։ Մեկը գրահրատարակիչ էր, մեկը փաստաբան, մեկը հասարակական գործիչ և այլն։ Մեր երկրում պետական քարոզչություն է գնում, թե Հայաստանի սահմանամերձ շրջաններն Ադրբեջանինն են, մենք հանցագործություն ենք արել, մտել ենք իրենց հողերում ապրում ենք։ Իսկ իրականում, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը գրել է այն մասին, ինչպես որ մտածում ու առաջնորդվում է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն աջակից չունի, հիմա նա բոլոր էն մարդկանց, ովքեր իր շնորհիվ փող են աշխատել, պաշտոն են ստացել, նրանց բոլորին անխնա փչացնում է։ Արմեն Մարտիրոսյանն այն մարդն է, որը հեղաշրջումնից հետո միլիոններ է վաստակել՝ Նիկոլի ձեռագիրը տպելով, ինչ-որ ժպիտներ հավաքելով, կապ չունի՝ ինչով՝ փող է աշխատել։ Հիմա էլ հայհոյանք է հավաքում։ Բայց այս ամենի պատճառն այն է, որ մենք իրականում չունենք պետություն․ ԱԱԾ-ն ոչ թե պետք է գնար Եռաբլուր ու Նիկոլի թիկունքը պահեր, ոչ թե ճնշեր Սյունիքում ցուցարարներին, այլ պետք է անուն առ անուն գնար թրքասեր տականքների հետևից՝ պարզելու նրանց դրդապատճառները, սկզբնաղբյուրը և նպատակը։ Նիկոլի հետ ամեն ինչ պարզ է արդեն, նիկոլականների մասով էլ է պարզ, այ պետական այս քաղաքականության դեմն է պետք առնել, որը եղել է 94-97 թվերին և 2018-ից սկսած։ Հիշումե՞ք նախագահ Տեր-Պետրոսյանն ասում էր՝ քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել, լավ չեք ապրելու։ Արի ու տես, որ Ղարաբաղը Նիկոլը տվեց, բայց ոչ միայն լավ չենք ապրում, այլ ամեն ինչ վատացավ, խառնվեց իրար։ Սրանք պատրաստ են տալ հազարավոր մետրեր նաև Հայաստանի տարածքից, սրանք էդ հողի վրա ո՛չ արյուն են թափել, ո՛չ բանակցել են, ո՛չ էլ հոգի ու սիրտ դրել, մի շենքի պատ շարել։ Արցախը, Սյունիքը, Գեղարքունիքը ու անգամ Տավուշը այս տեսակի համար արժեք չէ։ Գիտե՞ք հարցը որն է, որ հանգիստ ենք նայում էս ամենին, բավարարվում ենք մենակ ֆյեբուքում հայհոյելով ու վերջ։ ԱԱԾ-ն, ասենք, չկա, բա՞ դու՛ ժողովուրդ, հայրենասեր ժողովուրդ, պետք է էնքան ուժեղ լինեիր, որ թուրքական ագենտները, թուրքական քարոզչություն անողները էդ տեսակ գրառումներից հետո ստիպված լինեին փախչել երկրից։ Դու հանդուրժում ես հողատուին, դավաճանին, թրքասերին, մարդկանց, որ մտածում են՝ Ալիևը ոչ թե գրավել է Սյունիքը, այլ ազատագրել է։ Պատկերացնում եք, չէ՞։ Իրենց համար, իրականում, Արցախը Ադրբեջան է և վերջ, ոչ թե հակառակը, ինչպես որ հայտարարում էին ժամանակին։ Թուրքը Հայաստանը գրավել է իր քարոզիչներով։

Փաշինյանը հանձնել է հողերը, ու հիմա փորձում է համակիրներ պեղել, երթ անել, սադրել մարդկանց։ Եթե քեզ թվում է, որ հավաքեցիր ժեխին ու գրոհեցիր Եռաբլուրը, վե՞րջ, էլ դու դավաճան չե՞ս։ Դավաճան ես, ստախոս ես, սադրիչ ես։ Ուղիղ եթեր ես մտնում ու ասում, թե Սյունիքից ոչ մի միլիմետր չես տվել, էն դեպքում, երբ Սյունիքում մարդիկ տներն են վառում, որ չընկնի թշնամու ձեռքը։ Ու դրան էլ արդարացնում ես՝ ուրիշի հողի վրա էին տուն սարքել, ես ի՞նչ մեղավոր եմ։ Այ ընկեր, դու Հայաստանի քարտեզ չե՞ս տեսել, ի՞նչ ուրիշի հող, ի՞նչ ԽՍՀՄ սահման, մենք ո՞ր երկրում ենք ապրում էս 30 տարին։ Նժդեհը խոսում էր թուրքացած հայերի մասին, այսօր նրանք կան, այսօր նրանք պաշտոնի են, ժողովո՛ւրդ, իշխանութան մեջ են, կամ իշխանության սիրելին են։ Դուք տեսա՞ք նորմալ մարդ Նիկոլի աջակիցների մեջ, տեսա՞ք նրանց որակը, խոսքը լսեցի՞ք։ Այդ օրը, երբ Եռաբլուր էին գնում Նիկոլի հետևից, նրանց մեջ սգավորի չհանդիպեցինք, ով խոսեց, եկել էր իր աջակցությունը ցուցաբերելու վարչապետին։ Հարցնում ենք, բայց սա սգո երթ է, ի՞նչ վարչապետի աջակցություն, ասում են՝ բա թողենք նախկինները վերադառնա՞ն։ Ում տեսանք, նախիրի պես, բերել-հասցրել էին հրապարակ, հետո հրահանգել հետևից գնալ, ու մինչև վերջ չէին հասկացել ուրեն գնում, ինչի համար։ Դրանց անգամ, ազգություն ունենալ չի հասնում, ուր մնաց պետություն, ժողովրդավարական երկիր։ Նիկոլի հետևից գնացողների համար պետություն չկա, պետականություն պետք չի, նրանց համար Հայաստանը տարածք է, որտեղ ապրում են, նրանց Հայրենիք էլ պետք չէ, նրանք հանգիստ կապրեն նաև Ադրբեջանում, փորը կուշտ լինի։ Նիկոլն ասում է՝ հողը տվել եմ Ադրբեջանին, որ ձեր անվտանգությունը բարձրացնեմ։ Ասում են, մերսի։ Դրանք, անգիտակից են, անխելք, ու բարեբախտաբար՝ փոքրաքանակ։ Փաշինյանը Սյունիքում միայն Սիսիան գնաց, կազմակերպած հանդիպմանը մասնակցեց ու մնացածը չեղարկեց, հետ եկավ, մնացածը չեր ստացվել կազմակերպել։ Նա տեսավ, որ մերժելի է Սյունիքում։ Պատկերացնո՞ւմ եք, Հայաստանում չի եղել էդպիսի ղեկավար, որը որևէ մարզ գնալու համար իրենից ժամեր առաջ 2 հազար ոստիկան ուղարկի, եկեղեցի մտնի տասնյակ թիկնապահներով, խնդրի, որ ժողովուրդն իրեն ընդունի։ Ատելության չափանիշը հենց սա է։ ժողովրդի՝ իշխանություն չունենալը հենց սա է։

Փաշինյանի համար տեղաշարժը շատ է բարդացել։ Գնում է Եռաբլուր, անգամ սգո երթի, թույլ չեն տալիս, գնում է մարզ, թույլ չեն տալիս, հոգևորականը հրաժարվում է օրհնել, ժողովուրդը հայհոյում է, հրաժարվում ճամփա տալ, նա խայտառակվում է, հետն էլ գնացած նախարարների բրիգադն է խայտառակվում է, թիկնապահները խայտառակվում են։ Հիմա ասա, տեսնեմ, քո՝ ամոթով ու անեծքով ապրելը քա՞նի կոպեկ արժե։ Էսքանից հետո առաջին իսկ չվերթով պետք է փախչեիր երկրից, ինքդ քեզնից։

Միակ անխոչտընդոտ տեղը եղել է Իջևանը ու գիտե՞ք ինչու, արավհետև ոչ ոք տեղյակ չէր, թաքուն էր գնացել։ Որ իմանային, էլի չէին թողնի։ Ժողովուրդը այլևս նախկինը չէ։ Հալած յուղի տեղ չի անցնում նրա ոչ մի քայլ, խոսք, նախաձեռնություն։ Նրա՝ զինվորի մոր ձեռքերը համբուրելն անգամ կեղծ էր, սադրանք էր։ Ծնկել պետք չէր, համբուրել պետք չէր, դու կարող էիր էնպես անել, որ նրա զավակը չզոհվեր։ Եթե չկարողացար ու զոհվեց, կարող էիր էնպես անել, որ իր արյամբ ներկված հողը չհանձնեիր։ Հիմա դու քո զոհերին մի համբուրի, դու արդեն 8 հազար մարդու ես սպանել երկուսուկես տարում ու դեռ ուզում ես մնա՞լ։ Հաջորդ 8 հազարը ովքե՞ր են, պաշտոնավարմանդ կեսը դեռ կա, ո՞ր մեկս է հաջորդը։

Իսկ հաջորդը լինելու է։ Թուրքը Սյունիքի մարզում դրոշ է խփել, այն վայրերից, որտեղ 100 կիլոմետր հեռու էր, հիմա 150 մետր է հեռու, Պաշտպանության նախարարն ասում է՝ նորմալ ա, մտահոգվելու բան չկա, բան լինի՝ զանգեք։ Իսկ ինչէի՞նք սպասում, էդպես պետք է լիներ։ Որովհետև պատերազմի ժամանակ նրա խորհուրդներով պարտվեցինք, ու հանդուրժեցինք, մի հատ էլ դարձավ պաշտպանության նախարար։ Պարտված երկրի պաշտպանության նախարար դարձավ ռեստորանի գերներալը։ ԱԱԾ-ն հեռախոսի համար է տալիս, որ քաղաքացիները խնդրի դեպքում զանգեն։ Ասենք՝ գերի ընկնեն, զանգեն։ Սկզբից մտածեցի ինչ-որ մեկի անհաջող կատակ է։ Հայ ազգի մի մասը գերի ա Ալիևի ձեռքը, մնացածը՝ Նիկոլի ձեռքին։

Հայոց եկեղեցի անգամ մոնղոլ-թաթարները չեն մտել զինված թիկնապահներով։ Դու մտար, ումի՞ց ես վախենում Եկեղեցում, Նի’կոլ, Աստծո՞ւց, հոգևորականի՞ց։ Մարդ ինչքան պետք է հանցագործ լինի, վախկոտ լինի, մեղավոր զգա իրեն, որ զինված շքախմբով մտնի եկեղեցի։ Շատ ճիշտ արեց հոգևորականը որ ձեռք չսեղմեց։ Նա իր քայլն արեց, բոլորդ էլ ձեր մասով կարող եք մերժել դավաճան հողատուին։

Կարճ ասած՝ ժողովուրդ, մեր տղերքը գնացին-զոհվեցին, որ Արմեն Մարտիրոսյանը կենդանի մնա ու գրի, որ մենք ժամանակին գրավել էինք թուրքի հողն ու ապրո՞ւմ էինք։ Իրանք զոհվեցին, որ անհայրենիք ու անբարոյական անուղեղները Նիկոլին աջակցող ցույց ու ե՞րթ անեն։ Ո՛չ, բնականաբար։ Ուրեմն, վաղը դեկտեմբերի 22-ից 12։00 ին, հայտարարված է գործադուլ ու դասադուլ, բոլորն հավաքվելու են Հանրապետության հրապարակում, որովհետև չեն համակերպվում այս իրավիճակի հետ, չեն համակերպվում որ հնարավոր է սովորականի պես ապրել, ինչպես թե ոչինչ էլ չի եղել։ Պետք է գնալ, ընդվզել, հավաքվել ու այս համազգային խայտառակությանը իր տեղը ցույց տալ։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ