ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Երախտագիտության մեդալով է պարգևատրվել «Անտարես» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
Հետաքրքրական է, որ իշխանափոխությունից հետո Արմեն Մարտիրոսյանը մշատպես հայտնվում է ուշադրության կենտրոնում:
Այսպես, «Անտարեսը» վերջին 2 տարում պետբյուջեից 11 անգամ մեկ անձից գնման ընթացակարգով գումար է ստացել:
Միայն 2018 թվականի ընթացքում Արմեն Մարտիրոսյանի ընկերությունը ՀՀ պետական մարմիններին ծառայություններ մատուցելու տենդերներ է ստացել 25,811,232 ՀՀ դրամի չափով, իսկ 2019 թվականին՝ մինչև կառավարության հոկտեմբերի 10-ի որոշումը, 58,917,630 ՀՀ դրամի չափով, որից՝ 37,473,120 ՀՀ դրամի ծառայություններ է մատուցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, 20,746,800 ՀՀ դրամի՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, իսկ մնացածը՝ ՀՀ ոստիկանությանն ու ՀՀ նախագահի աշխատակազմին։
Ընդհանուր առմամբ՝ ընկերությունը պետական մարմիններին մինչև կառավարության հոկտեմբերի 10-ի որոշումը մատուցել է 87,317,862 ՀՀ դրամի ծառայություններ։ Իսկ կառավարության հոկտեմբերի 10-ի որոշմամբ ընկերությանը հատկացված 48,900,000 ՀՀ դրամի հետ միասին «Անտարես» ընկերությունը ՀՀ պետական բյուջեից ստացել է 136,217,862 ՀՀ դրամ։
48 մլն 900 հազար դրամ էլ ստացել էր, որպեսզի Երևանի և մարզերի տարբեր հատվածներում Փաշինյանի՝ «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» խոսքերով գովազդային պաստառներ հրապարակի:
Իսկ պատերազմի ավարտից հետո, երբ ադրբեջանցիները ներխուժել էին ՀՀ սուվերեն տարածք՝ վերջինս նման գրառում էր արել.
«Մտել են այլ պետության տարածք 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել: Հիմա տարածքի տերն ասում է գնացեք: Ասում են հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ: էս է՞ ձեր մակարդակը: Ես որ գամ Ձեր տանը իմ գրասեղանը դնեմ ու եթե ասեք գնա՝ պատասխանեմ, որ հայտարարության մեջ կետ չկա ձեր բնակարանի մասին, լավ կլինի՞»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը