Իմ պաշտոնավարմանը դեռ 1.5 տարի կա, դրանից հետո պարոն Ավինյանի թեկնածությունն է առաջադրվելու որպես քաղաքապետի թեկնածու։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Հարցին՝ անարդար չի համարում իր թիմի կողմից քաղաքապետի պաշտոնում իր փոխարեն Տիգրան Ավինյանի թեկնածության առաջադրումը, Սարգսյանը ասաց․
«Անարդարության զգացում, որպես այդպիսին, չունեմ։ Ես անհամաձայնություն չեմ հայտնել այդ հարցի վերաբերյալ, 5 տարի է՝ ես պաշտոնավարում եմ որպես քաղաքապետի առաջին տեղակալ, այդ հինգ տարին, կարծում եմ, բավարար էր, միգուցե այլ աշխատանքի անցնեմ»,- ասաց Սարգսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը