Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանn ինստագրամյան էջում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետևանքով 29-ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի մահվան ողբերգական դեպքը, որը տեղի է ունեցել ապրիլի 26-ին:
«Դիտեցի տեսանյութը, որում Հայաստանի վարչապետի ավտոշարասյունը մահվան ելքով վրաերթի է ենթարկում հղի աղջկան: Եվ ոչ ոք կանգ չի առել: Ոչ ոք: Ես շատ եմ ամաչում։ Ցավում եմ աղջկա, իր երեխայի, իր մտերիմների և ամբողջ ազգի համար: Խոսքը հիմա քաղաքականության մասին չէ, այլ մարդկայնության: Ո՞ր պահին եք այն կորցնում ձեր այս բյուրոկրատական աթոռներին: Ներողություն եմ հայցում այս զգացմունքային պոռթկման համար, բայց դա իսկապես սարսափելի է: Ո՞ւր էիր այդքան շտապում, Փաշինյան»,-գրել է ռեժիսորը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը