Այսօր՝ օգոստոսի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:25-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Հասմիկ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Շինարարների փողոցում վրաերթի է ենթարկել 2 անչափահաս հետիոտների։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածները քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին աղջիկ երեխան, գիտակցության չգալով, մահացել է, իսկ տղան տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Վարորդը փախուստի չի դիմել, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ մահացածն ու վիրավորը քույր ու եղբայր են։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը