27 04 2022

Հասկանո՞ւմ եք, որ մեր հայրենակիցը մոտ 30 րոպեի չափ եղել է փողոցում, հո դուք գի՞ժ չեք․ Արամ Վարդևանյան



Ուզում ես եղիր սովորական քաղաքացի, ուզում ես եղիր պաշտոնյա պարտավոր ես դուրս գալ, էս մարդը ընենց ա վախում, խելագարության աստիճանի, որ իր անվտանգությունը մարդուն տրորում է ու ինքը տեսնելով՝  թողնում գնում ա։ Պատկերացրեք էդ պահին իրականում ժողովրդի իշխանություն ունեցող պաշտոնյա լիներ, ի՞նչ էր անելու, ես վստահ եմ, որ հազարավոր այս մարդկանց գլխում մեկ վարկած կա, դուրս էր գալու մեքենայից, իր ձեռքերի վրա վերցնելու ու վազելու էր հիվանդանոց։ Այս մասին «Դիմադրության» երթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Ի դեպ, «Դիմադրություն» շարժման քայլերթի մասնակիցները ծաղիկներ, խաղալիքներ, մոմեր դրեցին Լեոյի խաչմերուկում, որտեղ Փաշինյանի ավտոշարասյունը հարվածել և սպանել էր փողոցն անցնող հղի կնոջը։

Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկած երթը ուղղությունը թեքեց դեպի միջադեպի վայր՝ մեկ րոպե լռությամբ հարգելու հերթական զոհի հիշատակը և հարգանքի տուրք մատոցելու։

Ակցիայի մասնակիցներից մեկը աղոթք հնչեցրեց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ