Երեխաները ամսի 27-ին Մատաղիսում քնած են եղել, թիվ մեկ հրաման չի եղել, ձայնից արթնացել է, վազքով ընկերների հետ գնացել Թալիշ։ Վերջին երեք ամիսն էր ծառայության։ Այս մասին Դատախազության մոտ Yerevan.Today-ին պատմեց զոհված զինծառայող Հակոբ Պետրոսյանի մայրը։
«Իմ ճանապարհը եղել է Եռաբլուր-տուն, առաջին անգամ եմ դուրս եկել, եկել եմ գոնե մեկ անձով էլ ավելանա, դրա համար նկարով եկել եմ»,-ասաց զոհվածի մայրը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը