Տղաս երկու ամսվա ծառայող էր, պատերազմի ժամանակ բերել են զորամաս մի երկու օր հանգստանան, հետո զանգեց ասաց, որ առաջնագիծ են տանում: Դատախազության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց զոհվածի մայրը:
«Ամուսինս գնաց հասավ իրեն, գնացին միասին զոհվեցին, ու արդեն տարածքները հանձնած էին, արդեն մեր հսկողության տակ չէին: Ջաբրայիլում է եղել, հրամանը տվել են վերևներից, որ տարեք առջնագիծ: Մենք հետո ենք այդ մասին իմացել, մեզ ողջ մնացածներն են պատմել: Դա եղել է հոկտեմբերի 15-ին, կարող էին չտանել, բայց հրաման են տվել են, որ պետք է տանեն:
Ես առաջին օրվանից իմացել եմ, որ Փաշինյանը մեղավոր է, ինքը միշտ էլ ինձ համար մեղավոր է եղել, ես իրեն երբեք չեմ սատարել, ես հիշում եմ մարտի մեկը, էդքանն ինձ հերիք է, որ ես իրեն չսատարեի: Ես պահանջում եմ, որ Փաշինյանին պատասխանատվության ենթարկեն, ես զարմանում եմ, թե վերջին ելույթից հետո ինչպես է պատահել, որ դատախազը դեռ պատասխանտվության չի ենթարկել այդ անձին, այդ հանցագործին, այդ ցեղասպանին, որ մեր էրեխեքին էս օրը գցեց»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը