Մենք չենք ցանկանում զիջել մեր հողատարածքից գեթ մեկ սանտիմետր և կորցնել Արցախը, սա մեր ազգային պայքարն է և մենք պետք է լինենք մեր ժողովրդի կողքին։ Այս մասին իջևանում մեկնարկած դեպի Երևան երթի ժամանակ ասաց Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը։
Տեր Սիմոնը շեշտում է, որ եկեղեցին դուրս է քաղաքական հարցերից, սակայն հոգևորականները պետք է լինեն ժողովրդի կողքին այն հարցերում, երբ կա անհրաժեշտությունը։
«Սա մեր ժառանգած հող հայրենիքն է, որը պետք է փոխանցենք հետագա սերունդներին, պետք է լինի պայքար, պատրաստակամություն այն պահելու, պաշտպանելու, պետք է ուղղակի առանց այդ էլ պառակտված ազգը թույլ չտանք, որ պառակտվի»,-ասաց Իջևանի հոգևոր հովիվը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը