Իրազեկման առաջին փուլի գործողությունը մենք հասցրել ենք ավարտին, ունենք գրեթե 100 տոկոսանոց արդյունք։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը։
«Ապրիլի 17-ից ի վեր Ազատության հրապարակ են եկել հազարավոր մարդիկ, հայրենասերներ, որոնք հասկանում են, երկիրն իրապես գտնվում է վատ վիճակում, հասկանում են, որ եկել է ժամանակը հստակ պահանջով վերջ դնել այս իշխանությունների գոյությանը քաղաքական ասպարեզում։ Մենք շարունակում ենք հայտարարած բողոքի անժամկետ գործողությունները, գիշերելու ենք այստեղ, 24 ժամ լինելու ենք այստեղ։ Բայց երկրորդ փուլը, որի մեկնարկը տրվեց ապրիլի 25-ին, ավելի ակտիվ է լինելու։ Կլինեն երթեր, քաղաքացիական անհնազանդության ակցիաներ»,-ասաց Վանեցյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը