22 04 2022

Հայտնաբերվել է Կոմիտասի գողացված կիսանդրին



Ապրիլի 12-ին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարից ոստիկանության Արաբկիրի բաժին գրություն էր ստացվել, որ Վահագն Դավթյանի անվան զբոսայգու մուտքի մոտ տեղադրված Կոմիտասի հուշարձանի մետաղյա գլուխը գողացել են:

Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել գողությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ։

Ապրիլի 22-ին Երևանի բնակիչ, 29 և 32 տարեկան երկու տղամարդիկ հայտնաբերվել ու ներկայացվել են ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունք։ Նույն օրը Արաբկիրի ոստիկանները Դավիթաշեն 2-րդ թաղամասի 32-րդ շենքի հարևանությամբ հայտնաբերել են գողոնը։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ