Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 81 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, ծանր վիրավորանքի՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, խարդախության և ընտանեկան բռնության՝ 3-ական, բնակարանային գողության՝ 2, սպանության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, փաստաթուղթ կեղծելու, ծնողի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, թմրանյութի իրացման ու վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 13, և բնակարանային գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը