«Երեկվանից հայտարարել եմ՝ եկել եմ Ազատության հրապարակ եմ հանուն՝ Արցախի պետականության և իմ հայրենակիցների՝ Արցախում ապրելու իրավունքի ու սատարում եմ պատերազի մասնակից հացադուլավոր ընկերներիս և այն բոլոր համախոհներին, որոնց համար բացարձակ արժեք է Հայրենիքն ու Արցախը»,- լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմի մասնակից, հրետանավոր Մնացական Ավետիսյանը, ով միացել է հացադուլավոր ընկերների պայքարին:
«Դիմում եմ նորից անկախության սերնդին՝ կոչով, որ այսօր 19.30-ին գան հրապարակ ու այստեղ բաց երկնքի տակ քննարկենք մեր անելիքները, գեներացնենք այն պոտենցիալ ուժը, որը կկանգնեցնի Հայրենիքի կործանումը»,- ասաց նա:
Հրետանավորը զուգահեռներ է տանում այս օրերի պայքարի ու պատերազմի օրերի պայքարի հետ. «Պատերազմին օրերին Արցախում պահում ինք խրամատը, հացադուլավոր ընկերներիս հետ միացել եմ այստեղ այդ գաղափարը պահպանելու համար»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը