Երբ հետհայացք ենք գցում Արցախյան շարժման սկզբին, մենք լցվում են հպարտությամբ ու նախանձով այն անհատների նկատմամբ, որոնք կարողացել են հաղթանակ կերտել, Արցախ պահել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող պատերազմի մասնակից Արթուր Ավագյանը։
« Պահը պահանջում է, որ անկախության սերունդը պայքարի դրոշ բարձրացնի, իր դիրքորոշումը հայտնի այս ամեն ինչի մասին, քանի որ դեռ իր կարծիքը չի ասել։ Մենք ասում ենք, որ անկախության սերունդը պետք է ասի իր ծանրակշիռ խոսքը։ Մենք ասում են, տեսեք, ինչ է արվել Արցաը պահելու, Արցախ ունենալու համար, և տես՝ դու ինչ ես անում։ Պահը պահանջում է, որ անկախության սերունդը պայքարի դրոշակ վերցնի»,-ասաց Արթուր Ավագյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը