Արաբկիր վարչական շրջանում պոկել ու գողացել են Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի դիմաց՝ Վահագն Դավթյանի այգում տեղադրված հայ երգահան, երաժշտագետ, վարդապետ, մեծն Կոմիտասի դիմաքանդակը:
Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ քանդակը գողացել են ոստիկանության Արաբկիրի բաժնից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ Արաբկիրի թաղապետարանի «քթի տակից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը