20 04 2022

Հայելային հետքաշումը տակտիկական մեծ սխալ էր մեր կողմից. Արա Այվազյան



Ես կարծում եմ, որ հայելային հետքաշումը տակտիկական մեծ սխալ էր մեր կողմից, որովհետև ընդհուպ մայիսի 27-ը եղել են հասցեական հայտարարություններ, վերջինը եղել է ԱՄՆ պետ պետական դեպարտամենտի կողմից, որը շատ խիստ է եղել: Մինչ այդ էլ հայտարարություններ եղել են Ֆրանսիայից, Եվրամիությունից, Կանադայից, Հնդկաստանից և Իրանից ունեցել ենք շատ հստակ արձագանք: Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախկին արտգործնախարար Արա Այվազյանը:

նախարարը նաև ընդգծեց. «Ես հավատում եմ, որ դիվանագիտական քայլերով հնարավոր է իրավիճակը շտկել, շատ դժվար է լինելու, երկարատև գործընթաց է, վտանգավոր իրավիճակ է մեր տարածաշրջանում, և մենք յուրաքանչյուր քայլ ինչ անում ենք, պետք է 100 անգամ չափենք, նոր գործենք»:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ