12 01 2022

Ո՞ւր հետ քաշվենք․ ԱԳՆ-ի՝ հայելային հետքաշման վերաբերյալ հայտարարությունը սխալ քաղաքականություն է․ Թաթոյան



Ադրբեջանի կողմից հնչող բոլոր խաղաղասիրական հայտարարությունները կեղծ են։ Դրանք կեղծ շղարշ են միջազգային հանրության համար՝ իրական դեմքը քողարկված պահելու նպատակով։ Լագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Խաղաղությունը կարևորագույն, բարձրագույն արժեք է, բայց երբ մենք մեր իրավունքների պաշտպանության երաշխիքներ չունենք, ավելի մեծ պրոբլեմների մեջ կարող ենք հայտնվել, գլխավոր երաշխիքն ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է», - նշեց ՄԻՊ-ը։

Անդրադառնալով ԱԳՆ-ի հայտարարությանը՝ հայելային հետքաշման վերաբերյալ, Թաթոյանն ընդգծեց, որ սխալ քաղաքականություն է։

«Դա մարդու իրավունքներն անտեսող առաջարկ է, ես հարգում եմ ԱԳՆ-ի աշխատանքը, բայց սա սխալ մոտեցում է, որովհետև հարց է առաջանում՝ մենք ո՞ւր պետք է քաշվենք, որտեղի՞ց պետք է քաշվենք, ամբողջ շփման գիծը շատ տեղերում անցնում է քաղաքացիների տների միջով, հողերի միջով, հետևաբար, այս մոտեցումը չի ապահովում մարդու իրավունքները։ Լավ, հետ քաշվեցինք, մարդկանց ո՞նց ենք թողնելու այդ իրավիճակաում, մենք, այսպես ասած, թիկունք էլ չունենք, ես ասում եմ ամենայն վստահությամբ՝ մենք պետք է մարդու իրավունքների փաստերը հիմք վերցնենք»,-ասաց Թաթոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ