01 02 2022

Այսինքն՝ 1 կմ իրենք են հետ գնում, 1 կմ՝ մենք և առաջանում է բուֆերային գոտի․ բա հետո՞․ Արտակ Զաքարյան



 Հայաստանի իշխանության կողմից հնչեցվող՝  զորքերի հայելային հետքաշման մասին հայտարարությունները  Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, հրավիրված ասուլիսի ժամանակ,  համարեց լղոզված հայտարարություն։  

 «Եթե կառավարության անդամները հասկանային՝ ինչ է տարածքային ամբողջականությունը, պետական սահմանը, սահմանային բնավակայրը, նման հիմար գաղափարներ առաջ չէին քաշի։ Այսինքն 1 կմ իրենք են հետ գնում, 1 կմ մենք, առաջանում է  բուֆերային գոտի․ բա հետո՞։ Այդ 1 կամ 5 կիլոմետրը, որ հետ են գնում... Ադրբեջանցիներն  արդեն մխրճված են մեր տարածք, արդեն օկուպացրել են քո տարածքները ռազմական ագրեսիայի միջոցով։ Այսինքն այդ ամեն ինչը մոռացել ենք, հիմա հայելային հետքաշում, դեմարկացիա, դելիմիտացիա են անո՞ւմ»։

Ըստ Արտակ Զաքարյանի  հայելային հետքաշման դեպքում կարող է այնպիսի կարևոր ռազմավարական ռեսուրսներ կորցնել, որ բնակչության մի հատվածը զրկվի ջրից, մյուսը՝ ճանապարհից և այլն։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ