Ազգային ժողովի խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ ապրիլի 11-ին գումարել է նիստ:
Խորհրդի անդամները քննարկել և հաստատել են ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և ապրիլի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Ապրիլի 12-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 25 հարց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը