Մենք կողմ ենք եղել, որպեսզի լինի առանձին միջավայր, որտեղ մարդիկ գալիս են միայն ծխելու նպատակով, որով ոչ մեկի իրավունքներ չեն խախտվի, բայց հիմա ունենք օրենք, որն ուժի մեջ է մտել: Այս մասին ԱԺ-ում անրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի մասին քննարկման ժամանակ ասաց Էկոնոմիկային փոխնախարար Անի Իսպիրյանը։
«Գործարար միջավայրի տեսանկյունից շատ կարևոր է կանխատեսելիությունը, որովհետև մշտական փոփոխությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ։ Այս փուլում կարծում ենք՝ քանի որ օրենքը արդեն ընդունված է, պետք է թողնել անփոփոխ, որովհետև տնտեսվարողները արդեն համապատասխանեցրել են իրենց գործունեությունը այս օրենքին»։
Ինչ վերաբերում է հնչող կարծիքներին, փոխնախարարն ասաց, որ իրենց հիմնականում դրական կարծիքներն են հասել. «Հնչեցվեց, որ բացասական կարծիքներ են հնչում։ Եթե կարծիքներից ենք խոսում, ունենք շատ հակառակ՝ դրական կարծիքներ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը