29 11 2019

Gmoji՝ նոր մոտեցում նվերներ անելու հարցում



Gmoji-ի հայաստանյան թիմը հայտարարում է նոր ծառայության մեկնարկի մասին՝ «Gmoji Business»: Այն հնարավորություն կտա ստեղծել ընկերություններին կորպորատիվ նվերներ անել աշխատակիցներին: Ընկերության տնօրեն Լիանա Ավագյանի խոսքով արդյունքում ընկերությունը հնարավորություն է ստանում կատարել թիրախավորված և անհատական նվերների առաքում նոր թվային տարբերակով և կրճատում է աշխատակիցների ու հաճախորդների նվերների փաթեթավորման և առաքման ծախսերը: Ռուսաստանյան Gmoji ընկերության հիմնադիր Նիկոլայ Վակորինի խոսքով էլ՝ Gmoji-ի ստեղծման գաղափարը ծագել է դեռևս 5 տարի առաջ, և այդ օրվանից իրենք աշխատում են բոլոր ինտերֆեյսերը կատարելագործել և օգտագործման համար դարձնել առավելագույնս պարզ և հարմար: Gmoji Հավելվածը հասանելի է Google Play-ում և App Store-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ