Այնպես չէ, որ հասարակությունը դեմ է հակածխախոտային քաղաքականությանը, բայց այս ռեֆորմը, որն արդեն ամբողջությամբ մտավ ուժի մեջ շատ նման է նրան, թե ինչպիսի բանավեճ էր օրինակ ընթանում աշխարհում 18-19-րդ դարերում: Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Օրինակ՝ խոսք կար, որ ասում էին՝ որն է մազի թեփի դեմ լավագույն լուծումը, հնչում էր կարծիք, որ դա գիլիոտինան է. հիմա այս ռեֆորմը նման է դրան: Վերջերս մի քննարկման ժամանակ էլ, երբ բարձրաձայնեցինք բացօթյա տարածքներում ծխելու արգելքի հետ կապված հարցը, կառավարության ներկայացուցչի կողմից հնչեց պատասխան, որ բացօթյա տարածք սահմանելը մի քիչ դժվարություն է առաջացնում, դրա համար որոշեցինք ամբողջությամբ արգելել»:
Ամբողջությամբ՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը