13 02 2020

Սա Ազգային ժողո՞վ է, թե մենք այստեղ ստատուսներ ենք գրում. Լուսինե Բադալյան



Տպավորություն է, որ մենք այստեղ դասախոսություններ ենք կարդում, որ ծխելը վնասակար է: Այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

«Ես նախ և առաջ ուզում ե հասկանալ՝ մենք այստեղ ի՞նչ ենք քննարկում՝ ծխել- չծխել, թե օրինագիծ: Կա՞ ինչ-որ մեկը, ով չգիտի, որ ծխելը վնասակար է: Սա Ազգային ժողո՞վ է, թե մենք այստեղ ստատուսներ ենք գրում ու բոլորին համոզում: Տիկին Տիգրանյան (նկատի ունի «Իմ քայլը» խմբակցությունից Հերիքնազ Տիգրանյանին), երբ ասում եք, որ բովանդակային չեն քննարկում նրանք, ովքեր դեմ են օրինագծին, ուզում եմ օրենքի հետ բովանդակություն գտնել նաև ձեր ելույթում: Այստեղ, եթե ես բովանդակային մի խոսք լսեցի, որն օրենքին էր վերաբերում, Գուրգեն Եղիազարյանինն էր: Կներե՛ք, ես այսօր մաքսիմալ անկեղծ եմ լինելու: Այս օրինագիծը կլիներ իդեալական, եթե այն արգելեր ծխելը հանրային սննդի օբյեկտներում, փակ տարածքներում, բայց սա Ազգային ժողով է, որտեղ մենք բերված օրենքի դրական և բացասական կողմերն ենք քննարկում»:

Ավելին՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ