«Սասնա ծռեր» համահայկական շարժումն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են իրենց ներկայացուցիչները պղծում Ֆրանսիայի հրապարակում բարձրացված Արցախի Հանրապետության դրոշը:
«Մեկ պետություն` մեկ դրոշ. Արցախից եկած ՀՀ քաղաքացիները Օպերայում ներկել են Արցախը ՀՀ-ից բաժանող դրոշը», - այսպես է «Սասնա ծռեր» շարժումը վերնագրել տեսանյութը։
Միջադեպին անդրադարձել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
«Ըստ տեղեկությունների սասնա ծռեր ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները պղծել են Ֆրանսիայի հրապարակում բարձրացված Արցախի Հանրապետության դրոշը: Կապիտուլյանտի ողորմածությամբ ազատության մեջ գտնվող ահաբեկիչների կողմից նման պղծություն անելը անակնկալ չէ», - գրել է Նարեկ Սամսոնյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը