02 04 2022

Հրազդանի կիրճին կտրվի նոր կարգավիճակ․ Երևանի քաղաքապետարան

Հրազդանի կիրճին կտրվի նոր կարգավիճակ․ Երևանի քաղաքապետարան

Հրազդանի կիրճին կտրվի նոր կարգավիճակ: 1990-ական թվականներից սկիզբ առած անկանոն կառուցապատումն nւ սնկի պես աճող օբյեկտները Հրազդանի կիրճում ցավոք փոխեցին հանգստի կազմակերպման մասին բոլոր պատկերացումները: Այս մասին ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

«Որպես ռեկրեացիոն գոտի կիրճը պետք է լինի հանգստի, զբոսաշրջության և առողջության կազմակերպմանը նվիրված վայր: Քաղաքաշինական հայտնի գործողությունների արդյունքում, սակայն, հանգստի այս գոտին ոչ միայն կորցրեց նպատակային իր նշանակությունը, այլև կանգնեց բնապահպանական լուրջ խնդիրների առջև:

Ոչ միայն այս, այլև բազմաթիվ այլ խնդիրներին լուծում տալու նպատակով քաղաքային իշխանությունն այսօր նախաձեռնել է Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը բարելավու նախագծի իրականացում:

Կիրճը պետք է ունենա հատուկ կարգավիճակ»,- ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ