Չեխովի դպրոցում աշխատում եմ արդեն 19 տարի և այսօր մեր ամբողջ կոլեկտիվը վրդովված է, որովհետև մենք ուզում ենք հասկանալ՝ որ տրամաբանությամբ և ինչ պատճառներով այսօրվա մեր տնօրենի ԺՊ-ին փոխեցին և տրամաբանությունը չենք հասկանում։ Այս մասին Չեխովի դպրոցում լրագրողների հետ զրույցում ասաց դպրոցի մանկավարժներից Նարինե Աբրահամյանը։
«Բերել են այնպիսի մի մարդու, որը ընդհանրապես դպրոցի հետ կապ չունի հանրակրթությունից տեղյակ չէ, ուսուցիչ էլ չի աշխատել, ուզում են աշակերտների համար այսպիսի կարևոր պահին, երբ երկու ամիս է մնացել, որպեսզի տարին փակենք, խաթարում են մեր անդորրը և փոխում են մեր տնօրենին։ Նշանակել են մի մարդու, որը ամբողջ կոլեկտիվի կողմից ոչ մի ձայն չի հավաքել։ Ինչո՞ւ ենք մենք արդեն երրորդ անգամ մասնակցում տնօրենի ընտրություններին, ձայն տալիս եթե միևնույն է մեր ձայնը հաշվի չի առնվելու և բերելու են մեկին, որը զրո ձայն է հավաքել և ուսուցիչների և ծնողների կողմից»,-ասաց Աբրահմյանը։
Նա նշեց, տնօրենի ժպ նշանակված Դիանա Մինասյանի ամուսինը, իրենց ունեցած տեղեկություններով, ՔՊ-ի քաղապետի թեկնածու Տիգրան Ավինայնի դասընկերն է և նրա խոսքով փոխկապակցված է այս նշանակումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը