«Լուրերը» հարց է ուղղել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանին՝ կապված Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարության հետ, որում նա ասել էր, թե կցանկանար՝ Անթալիայում ՀՀ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի ունենար, սակայն տեղի չի ունեցել:
Հարց - Թուրքիայի ԱԳ նախարարն իր հարցազրույցում հայտնել է, որ կցանկանար Անթալիայում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի ունենար, սակայն չստացվեց: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
Պատասխան - Այո՛, Անթալիայում առաջարկ եղել է, սակայն, ինչպես գիտեք, նման հանդիպում տեղի չի ունեցել, և հիմա էլ օրակարգում այդպիսի հարց չկա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը