Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման լայն հնարավորությունների մասին։
Նա հիշեցրել է, որ մեկ ամիս առաջ Հայաստանին հարաբերությունների կարգավորմանն ուղղված նոր առաջարկներ են ներկայացրել՝ 5 հիմնարար սկզբունքների հիման վրա։
«Մենք դեռ կոնկրետ պատասխան ենք սպասում։ Հայկական կողմից հնչում են դրական ազդակներ, մենք դա տեսնում ենք։ Կուզեինք ենթադրել, որ դա այդ հարցի առնչությամբ Հայաստանի լուրջ մոտեցման դրսևորում է։ Այս դեպքում մենք պատրաստ ենք, ժամանակն է իրական քայլեր ձեռնարկելու։ Հուսով ենք, որ արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում»,-ասել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը