Արցախի Ազգային ժողովն այսօր՝ մարտի 30-ի իր նիստում միաձայն կողմ քվեարկեց «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:
Այն ներկայացրեց ԱԱԾ ներկայացուցիչ Նվեր Գասպարյանը՝ նշելով. «Օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ Արցախի ազգային անվտանգության մարմինների համակարգը կազմված է լիազոր մարմնից, նրան ենթակա կենտրոնական, քաղաքային շրջանային կառուցվածքային ստորաբաժանումներից:
Օրենքի փոփոխություններով առաջարկվում է օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «ազգային անվտանգության մարմիններ» բառից հետո ավելացնել «և մարտական ստորաբաժանումներ» բառեչը, իսկ 14-րդ հոդվածում «զորքերի» բառից հետո ավելացնել «և լիազորված մարմնի համակարգում գործող մարտական ստորաբաժանումները» բառերը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը