28 03 2022

Ստեփանակերտում գազամատակարարումը վերականգնվել է

Ստեփանակերտում գազամատակարարումը վերականգնվել է

Ստեփանակերտում գազամատակարարումը վերականգնվել է, արդեն ԱԳԼՃԿ-ներն աշխատում են։ Այս մասին գրել է «Հանուն Հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ մարտի 8-ին, ժամը 1։00–ի սահմանում, գազատարի վնասման պատճառով Արցախի տարածքում խափանվել էր գազամատակարարումը, իսկ ադրբեջանական կողմը պարբերաբար խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքներին։ Շուրջ 10 օր Արցախը կանգնած էր հումանիտար աղետի առջև՝ զրկված լինելով գազամատակարարումից և եղանակային ոչ բարենպաստ պայմաններում ջեռուցման տարրական պայմաններից։ Ի վերջո, ռուս խաղաղապահ ուժերի միջնորդությամբ, հնարավոր է եղել վերանորոգել և ապահովել գազամատակարարումը, սակայն մարտի 21-ին հայտնի դարձավ, որ վերանորոգման աշխատանքների քողի ներքո ադրբեջանական կողմը գազատարի վրա փական է տեղադրել, որ ցանկության դեպքում՝ ցանկացած պահի կարողանա դադարեցնել Արցախում գազամատակարարումը։ Արցախում մարտի 21-ից կրկին գազ չի եղել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ