28 03 2022

Պարոն Մարգարյան, արգելում եմ ձեզ տենց բաներ անել. Հրաչյա Սարգսյան



Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ իրավաբանական վարչության պետի  պաշտոնակատար Տարոն Մարգարյանն  ասաց, որ մշակվել ու դրվել է շրջանառության մեջ:  «Քաղաքապետարանից  դուրս  եկել ու գնացել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն»։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ  քննարկվեց ՏԻՄ օրենքում տրանսպորտի բնագավառում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ պատրաստելու հանձնարարականը։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց՝ առանց տեղեկանք-հիմնավորմա՞ն է ուղարկվել նախարարություն, որին ի պատասխան Տարոն Մարգարյանը նշեց, որ իրենց վարչության կողմից մշակվել է  տեղեկանք-հիմնավորումն ու ուղարկվել։

Քաղաքապետը իր հարցին՝ այսինքն չե՞ք  սպասել, որ տրանսպորտի..., բասացական պատասխան ստանալուց հետո, ընդգծեց. «Պարոն Մարգարյան,  արգելում եմ ձեզ տենց բաներ անել, չի կարելի։  Իրավաբանական վարչությունը բոլոր բաների մասնագետը չէ։ Ինչո՞ւ չեք ուզում, որ ուրիշ ստորաբաժանումներն աշխատեն։ Պետք չէ ուրիշի փոխարեն աշխատել»։

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ