Հետաքրքիր է միջազգային հանրությունը, երբ և ինչ միջազգային իրավական ակտով է անձեռնմխելիություն տվել ադրբեջանական իշխանություններին, դասական բռնապետական ու միջազգային հանցանքներ իրականացրած և այս պահին իրականացնող ռեժիմին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Արցախի Հանրապետության խաղաղ բնակչությանը հումանիտար աղետ հասցնող, ցանկացած պահի զինվորական գործողություն իրականացնող ադրբեջանին՝ պատժամիջոց, տնտեսական սահմանափակում, կամ տենց գործիք ինչ նույնիսկ իբր հիմնավորմամբ չի կիրառվում: Հետաքրքիր է միջազգային հանրության համար երկակի ստանդարտների սահման նույնիսկ տեսականորեն գոյություն ունի...»,- գրել է Վարդևանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը