24 03 2022

Ներքին Հանդի մասին ՊՆ-ի և մեր հայտարարությունները, իրար ամրապնդում են․ ՄԻՊ



Մեր փաստահավաք առաքելության այցի արդյունքները որեւէ կերպ չէին հերքում կամ հակասում պաշպանության նախարարության՝ դրան նախորդող եւ հաջորդող տեղեկատվությանը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն՝ անդրադառնալով Սյունիքի մարզի Ներքին Հանդում ադրբեջանական դիրքերի առաջխաղացման մասին ՄԻՊ եւ ՊՆ հայտարարություններին։

 «Փաստերի ծանոթացման մեր մեթոդը եղել է բնակիչների հետ հանդիպումները, այսինքն՝ Ներքին Հանդի բնակիչների, վարչական ղեկավարի եւ այլ պաշտոնատար անձանց հետ։ Մենք արձանագրել էինք, որ բնակիչներն ասել էին, որ այդ շարժերը, վրանները նոր են տեսնում։ Նաեւ խնդիր էին բարձրացրել, որ ռիսկեր կան գյուղատեղիից ավելի հեռու տեղակայված հուշակոթողի, եկեղեցու հարակից տարածքը որպես արոտավայր օգտագործելու առումով։ ՊՆ-ն ասել էր, որ այդ դիրքերը նոր են սկսել ակտիվորեն կահավորել եւ օգտագործել։ Այսինքն՝ մեր ասած՝ բնակիչները նոր են տեսել եւ ՊՆ-ի՝ նոր են սկսել ակտիվորեն կահավորել հայտարարությունն իրար չեն հակասում։ Հակառակը՝ միմյանց ամրապնդող հայտարարություններ են»,-ասաց Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ