01 12 2020

Արցախի կառավարությունը տրամադրում է կոմունալ ծառայությունների փոխհատուցում

Արցախի կառավարությունը տրամադրում է կոմունալ ծառայությունների փոխհատուցում

Արցախի կառավարությունը  բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցություն է տրամադրում 2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի բոլոր ամիսների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ  այս մասին տեղեկացրել են Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից:   

 

Մեկ բնակիչ-բաժանորդի համար 2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի համար աջակցության առավելագույն չափը սահմանվում է հետևյալ կերպ.

1) Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցվող բջջային կապի ծառայությունների գծով՝ մինչև 180 րոպե և մինչև 50 հատ SMS հաղորդագրություն,

2) ինտերնետ կապի ծառայության գծով՝ մինչև 1 Մբ/վրկ արագություն.

3) 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար, փետրվար, մարտ և դեկտեմբեր ամիսների համար՝
ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 180 խմ ներառյալ.
բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 500 կվտ*ժ ներառյալ:

4) 2021 թվականի ապրիլ, մայիս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների համար՝
ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 120 խմ ներառյալ.
բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 400 կվտ*ժ ներառյալ:

5) 2021 թվականի հունիս, հուլիս և օգոստոս ամիսների համար՝
ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 60 խմ ներառյալ.
բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 300 կվտ*ժ ներառյալ:

Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման, էլեկտրական էներգիայի մատակարարման, բջջային և ինտերնետ կապի պայմանագիր կնքած Արցախի բնակիչ-բաժանորդները։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ