23 04 2020

Մայիսի 1-ից կբարձրանա 5 մանկատան աշխատողների աշխատավարձը. Զարուհի Բաթոյան



Կառավարության նիստին առաջարկվել է բարձրացնել խնամքի տների՝ տուն-ինտերնատների և մանկատների աշխատակիցների աշխատավարձը։ Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարը հիշեցրեց, որ իրենք առաջնորդվում են երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման ուղիով, սակայն այսօր 623 երեխա դեռևս խնամվում է շուրջօրյա խնամքի հաստատություններում, որոնցից 457-ը՝ հատուկ տիպի մասնագիտացված հաստատություններ, ուստի ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով պետք է աշխատավարձերի բարձրացման մասին հոգալ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ