30 03 2020

Ես առաջարկում եմ օգնել վարձով բնակվող մարդկանց․ Էդմոն Մարուքյան



Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ դեմ են քվեարկելու կառավարության՝ քաղաքացիների խոսակցությունները ձայնագրելու վերաբերյալ օրինագծին։ Նա հիմնավորեց, թե ինչու․

«Բավականին խոշոր գումարներ են ծախսվելու այդ տվյալները մշակելու, ուսումանսիրելու, բազան վարելու, դրանք նույնականցնելու համար: Իսկ մեր պետությունը գտնվում է սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ: Ես առաջարկում եմ օգնել վարձով բնակվող մարդկանց: Մարդիկ վարկեր ունեն, չգրանցված աշխատողները սովի են մատնվում, կոմունալների վճարները վճարելու խնդիր ունեն, իսկ մենք եկել, ասում ենք՝ եկեք քաղաքացիներին տեղորոշենք»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ