29 03 2019

Եվս 50 պետական աշխատող դարձավ գործազուրկ



ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարվեց։ Որոշումը կառավարությունը կայացրեց մարտի 29-ի նիստում։

Կազմակերպության գործառույթներն այսուհետ կիրականացնի նախարարության միջոցով։

Կազմակերպությունն իր գործառույթներն իրականացնում է 50 հաստիքային միավոր ունեցող անձնակազմով, որի պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տարեկան հատկացվում է 218.088.9 հազար ՀՀ դրամ:

Կազմակերպությունը լուծարվելու դեպքում պետական բյուջեում կտնտեսվի Կազմակերպության վարչակազմի պահպանման համար տրամադրվող գումարը՝ 37.572.0 հազար ՀՀ դրամ: Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ